Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը նոր ղեկավար ունի

24 Հունվար, 2025 10:35
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը նոր ղեկավար ունի

ԱՄՆ Սենատը հաստատել է Ջոն Ռեթքլիֆի նշանակումը Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնում։ Նրա թեկնածության օգտին քվեարկել է 74 սենատոր, դեմ՝ 25-ը, հայտնում է apnews.com-ը։

Ռեթքլիֆը դարձել է ԱՄՆ նոր վարչակազմի երկրորդ անդամը, որի թեկնածությունը Սենատը հաստատել է. առաջինը պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր։

59-ամյա Ջոն Ռեթքլիֆը ղեկավարել է ԱՄՆ Ազգային հետախուզական ծառայությունը Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետում։ Մինչ այս նա շուրջ հինգ տարի եղել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ։

 

Լրահոս

Դիտել ավելին