Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին ավարտական տեսքի է բերվում:
Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, փոխարինվել է ամբողջ այգու ոռոգման ցանցը,
հողատարածքը հարթեցվել է և ծածկվել սևահողի շերտով,
կառուցվել է նոր պոմպակայան՝ շատրվաններն սպասարկելու համար,
արդիականացվել է լուսավորության ցանցը: