Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Թայլանդի վարչապետները վստահություն են հայտնել՝ երկկողմ կապերի համար առկա է մեծ ներուժ

23 Հունվար, 2025 23:12
Հայաստանի և Թայլանդի վարչապետները վստահություն են հայտնել՝ երկկողմ կապերի համար առկա է մեծ ներուժ

Դավոսում կայացել է Հայաստանի և Թայլանդի Թագավորության վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Պաետոնգտարն Շինավատրայի հանդիպումը: 

Զրուցակիցները կարևորել են երկկողմ քաղաքական, տնտեսական կապերի զարգացումը և վստահություն հայտնել, որ դրա համար առկա է մեծ ներուժ: 

Հեռանկարային են համարվել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, կրթության և այլ ոլորտներում: 

Հայաստանի և Թայլանդի վարչապետները պայմանավորվել են հանձնարարել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին` առաջիկայում գործնական քայլեր իրականացնելու նպատակով:  

Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին