Ողջունելով դեսպանին՝ Վլադիմիր Վարդանյանը բարձր է գնահատել Հայաստան-Ֆրանսիա քաղաքական բարձրաստիճան երկխոսությունը:
Դեսպան Օլիվիե Դըկոտինյին ընդգծել է երկու երկրների միջև բազմոլորտ ձևաչափով ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը:
Անդրադառնալով նախկինում կատարված աշխատանքներին՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական, ռազմավարական, տնտեսական համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր: