Կարևոր իրադարձություններ

«Իրավունք». Ավինյանը հայտնվել է կատաստրոֆիկ վիճակում

22 Հունվար, 2025 08:13
«Իրավունք». Ավինյանը հայտնվել է կատաստրոֆիկ վիճակում

«Իրավունք» թերթը գրում է.

«Տրանսպորտի թանկացման եւ դրա դեմ բոյկոտի մասին հայտարարությունների ֆոնին՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանգստի է մեկնել:

Աշխատանքի կվերադառնա հունվարի 27-ից: Բայց արդյոք կվերադառնա, սա թերեւս հարցերի հարցն է: Չար լեզուներն ասում են, որ վերջինս հայտնվել է Նիկոլ Փաշինյանի Պետական վերահսկողական ծառայության ուշադրության կենտրոնում: Իսկ թե ՊՎԾ-ն ինչեր կարող է հայտնաբերել, չափազանց հուզիչ է:

Ասում են, թե քաղաքապետարանի ֆինանսական մուտքերում ու ելքերում ՊՎԾ-ի համար շատ հետաքրքիր դրվագներ կան: Դրա հետեւանքով՝ եթե Տիգրան Ավինյանը չդատվի, առնվազն՝ պաշտոնանկ կարվի:

Իսկ դրանով Նիկոլ Փաշինյանը կլուծի միանգամից մի քանի հարց: Նախ ավարտին կհասցնի իրեն հավատարիմ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին քաղաքապետ դարձնելու օպերացիան: Եվ երկրորդ՝ կապահովի իր անձնական փիառը՝ զոհաբերելով «ժողջանի» տրանսպորտի գինը թանկացնող Ավինյանին:

Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտնվեց մետրոյում: Այնպես որ, բացառված չէ, որ կառավարության առաջիկա նիստին «կուժն ու կուլեն» թափի քաղաքապետարանի գլխին՝ արձանագրելով հանրային տրանսպորտում առկա խնդիրները:

Երրորդ՝ ԱՄՆ-ում փոխված թրամփյան վարչակարգին ցույց կտա, թե ինքն էլ է սկսել «չիստկա»՝ ձերբազատվելով իշխանության թունդ արեւմտամետ լիբերալ կադրերից»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին