Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր է համաշխարհային անվտանգության համար, խրախուսում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ուղղությամբ ջանքերը:
Այս մասին X-ում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ համատեղ լուսանկար հրապարակել:
«Դավոսում լավ քննարկում եմ անցկացրել Փաշինյանի հետ՝ ՆԱՏՕ-Հայաստան երկխոսության և համագործակցության շարունակման շուրջ», - նշել է նա: