Հ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման խոսքը Ղրղզական Հանրապետության ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ հանդիպմանը.
«Մեր երկրներն ունեն շատ ընդհանրություններ. իրավիճակները նման են, հնարավորությունները նման են, այսօրվա միտումներին և աշխարհաքաղաքական գործընթացներին բնորոշ վտանգներն ու ռիսկերը ևս շատ բարդ են:
Մենք միասին նույն տնտեսական ինտեգրացիոն միավորման մաս ենք կազմում, այնպես որ շատ տրամաբանական է, որ մենք պետք է հաճախակի հանդիպենք:
Այցը, կարելի է ասել, պատմական է: Սա շոշափելի առաջընթաց է: Ես շատ ուրախ եմ այս այցի համար: Եվս մեկ անգամ, բարի գալուստ»։