Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև հաշտության գործընթացին։
«Մոսկվան պաշտպանում է Բաքվի ու Երևանի ուղիղ երկխոսությունը և միշտ պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն բոլոր հարցերում՝ խաղաղության պայմանագրի մշակման, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի, քաղաքացիական հասարակությունների շփումների զարգացման, կայուն խաղաղության հաստատման նպատակով։
Ինչ վերաբերում է տարածաշրջանային համագործակցության 3+3 ձևաչափին, ապա դա հեռանկարային մեխանիզմ է»։