Կարևոր իրադարձություններ

Զեկուցվել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրում փոփոխությունների նախագիծը

23 Հունվար, 2025 20:46
Զեկուցվել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման  աջակցության ծրագրում փոփոխությունների նախագիծը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։

«Նիստի սկզբում նախարարը ողջունել է խորհրդի անդամներին և շնորհակալություն հայտնել համագործակցված աշխատանքի համար։
Նիստի ընթացքում զեկուցվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նախ ներկայացրել է բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքի, արդյունքների մասին, ըստ որի արդեն իսկ տրամադրվել է 502 հավաստագիր, որից 434 առաջին բաղադրիչով, 24-ը` երկրորդ, 44-ը` երրորդ։ Շուրջ 20 հավաստագիր հիփոթեքային վարկավորման գործընթացում է, որից 5 ավարտվել է։
Ապա Ղարագյոզյանը ներկայացրել է կատարված լրացում փոփոխությունները։

Փոփոխություն է նախատեսվում նաև 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկում` ներառելով 39 համայնքի 443 բնակավայր` նախկին 148 փոխարեն։

Խորհրդի նիստին հրավիրված էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանը, Դավիթ Խաչատրյանը, ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մարտիրոսյանը և փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանը։

Խորհրդի անդամները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել ներկա ոլորտային պատասխանատուներին»,-ասված է հաղորդագրության մեջ։

 
 

Լրահոս

Դիտել ավելին