Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գրել է, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է դեպի առաջ, որը ձեռնտու է ինչպես մեր տարածաշրջանին, այնպես էլ նրա կայունությանը և խաղաղությանը:
«Վրաստանը նույնպես կվերականգնի իր ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ, հենց որ նոր ընտրությունները ապահովեն ժողովրդի կամքի իրականացումը»,- X-ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը։