Կառավարությունից հայտնում են, որ Լոռու մարզում նոր տուն կառուցելուն պետությունը սատար է կանգնում։
Հիացնող բնությամբ ու պատմական հուշակոթողներով հարուստ Լոռին հայտնի է նաև որպես ՀՀ արդյունաբերական մարզ, որտեղ առկա են կայուն և հասանելի աշխատանքային հնարավորություններ, կան կրթական բազմաթիվ հաստատություններ, ինչպես նաև բժշկական և սոցիալական ծառայություններից օգտվելու հուսալի պայմաններ։