ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է փոխանցել Գազայում կրակի դադարեցման և պատանդներին ազատ արձակելու մասին համաձայնագրի կնքման իր համաձայնությունը:
Ինչպես հայտնում է Al Jazeera-ն, ՀԱՄԱՍ-ի անանուն ներկայացուցիչը հայտնել է, որ Քաթարին և Եգիպտոսին է փոխանցել շարժման համաձայնությունը հրադադարի և գերիների փոխանակման վերաբերյալ։
Ըստ ԶԼՄ-ի՝ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից։