Հայաստանի դահուկավազքի երկու ներկայացուցիչներ կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը:
«Արմենպրես»-ին տեղեկացրել է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:
Ֆրանսիայում մեկնարկած դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին Հայաստանից կմասնակցեն երկրի բազմակի չեմպիոններ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը:
Ֆրանսիայում ընթացող աշխարհի գավաթի այս փուլը կեզրափակվի հունվարի 19-ին: