Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության՝ երեկ ստորագրված կանոնադրությանը։
Նախարարի խոսքով՝ ՊՆ-ի և ԱՄՆ-ի պաշտպանական դեպարտամենտի համագործակցությունն այս նոր փաստաթղթից չի փոխվում և տեղավորվում է փաստաթղթի շրջանակներում.
«Վերջին տարիներին շարունակվում են մեր զորավարժությունները խաղաղապահ ուղղությամբ, մեր համագործակցությունը խորհրդատվության, ինչպես նաև սերժանտական համակարգի և ՀՀ ԶՈւ վերափոխման շրջանակներում։ Մենք գոհ ենք այդ համագործակցությունից, և կարծում եմ՝ առկա տեմպը բավականին լավն է, կա դրական դինամիկա։ Լիահույս ենք, որ 2024թ․ ձեռքբերումները 2025-ին կշարունակվեն, և մեր համագործակցությունը ավելի կամրանա»։