Հանրապետության տարածքում հունվարի 15-ի ցերեկը, 16-18-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։
Քամին` հյուսիսարևմտյան՝ 2-4 մ/վ, հունվարի 16-19-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15- 18 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում հունվարի 15-ի ցերեկը, 16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Հունվարի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: