Կարևոր իրադարձություններ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

15 Հունվար, 2025 16:45
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է: 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին