Կարևոր իրադարձություններ

Դատախազությունը հորդորում է քաղաքացիներին գումարների փոխանակումն իրականացնել օրինական կարգով

15 Հունվար, 2025 15:25
Դատախազությունը հորդորում է քաղաքացիներին գումարների փոխանակումն իրականացնել օրինական կարգով

Համացանցի «Facebook», «Telegram» և սոցիալական այլ հարթակներում տարածվում են «Գումարի փոխանակում ֆանտաստիկ արժեքով», «ՀՀ դրամը ՌԴ ռուբլիով բարձր փոխարժեքով փոխելու» և նմանօրինակ բովանդակությամբ հայտարարություններ, որոնց արձագանքելով՝ քաղաքացիները դառնում են հանցագործության զոհ: 

Վերոնշյալ առաջարկներից օգտվելու դեպքում տարբեր անձինք տարբեր առևտրային կենտրոններում քաղաքացիներից խաբեությամբ վերցնում են նրանց գումարներն ու հափշտակում: 

Հանցագործության զոհ չդառնալու համար Հայաստանի Հանրապետության դատախազությունը հորդորում է քաղաքացիներին գումարների փոխանակումն իրականացնել օրինական կարգով՝ նման գործունեությամբ զբաղվող ընկերությունների միջոցով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին