Կարևոր իրադարձություններ

Իրանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը որոշեն հարձակվել. Փեզեշքիան

15 Հունվար, 2025 15:55
Իրանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը որոշեն հարձակվել. Փեզեշքիան

Իրանը ռազմական հակամարտություն չի ձգտում, սակայն կպատասխանի, եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը հարձակվեն իր տարածքի վրա: 

Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում ասել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Հաղորդավարը հարցրել է, թե ինչպիսի՞ն կլինի Թեհրանի արձագանքը հարվածին, որը ԱՄՆ-ն ու Իսրայելը քննարկում են, իբր, Իրանի միջուկային ծրագիրը խափանելու համար:

«Մենք կպատասխանենք ցանկացած գործողության, մենք չենք վախենում պատերազմից, բայց չենք էլ փնտրում։ Ես իսկապես հուսով եմ, որ դա  չի լինի, քանի որ դա վնաս կհասցնի գործողության մեջ ընդգրկված բոլոր մասնակիցներին, ոչ միայն մեզ»,- նշել է նա։

Փեզեշքիանը նաև հայտարարել է, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ չունի։

«Մենք ոչ թե փորձում ենք միջուկային զենք ստեղծել, այլ մեզ մեղադրում են իբր ռումբ ստեղծելու մեջ։ Սա սխեմա է, որով փորձում են պատրվակ սարքել։ Դա ճիշտ չէ»,- հարցազրույցում ընդգծել է հանրապետության նախագահը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին