Կարևոր իրադարձություններ

Հայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծը

15 Հունվար, 2025 12:46
Հայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծը

Վենետիկի Ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին մասնակցելու համար ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ հայաստանյան տաղավարը ներկայացնող նախագծի ընտրության նպատակով:

Միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետների ընտրության մրցույթում ներկայացվել էր 9 հայտ: Մրցութային մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ հաղթող է ճանաչվել «Microarchitecture through Al: Making New Memories with Ancient Monuments» նախագիծը (համադրող՝ Մարիաննա Կարապետյան):

Նշենք, որ Ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեն կայանալու է 2025 թ. մայիսի 10-ից նոյեմբերի 23-ը՝ «Intelligens. Natural. Artificial. Collective» («Խելացիներ. բնական. արհեստական. կոլեկտիվ») խորագրով:

 

Լրահոս

Դիտել ավելին