ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը կմասնակցեն նաև միլիարդատերեր։
NBC-ի հաղորդմամբ՝ խոսքը Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի և Facebook սոցիալական ցանցի ստեղծող Մարկ Ցուկերբերգի մասին է։
Մասկն ավելի քան քառորդ միլիարդ դոլար է նվիրաբերել Թրամփի նախընտրական արշավին, Meta-ն և Amazon-ը 1-ական միլիոն դոլար են նվիրաբերել քաղաքական գործչի երդմնակալության հիմնադրամին:
Արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին։