Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլին ձերբակալելու գործողությունը տևել է ավելի քան յոթ ժամ։
Ինչպես հայտնում է Yonhap-ը, ձերբակալության երկրորդ փորձը սկսվել է չորեքշաբթի տեղական ժամանակով ժամը 03:20-ին։ Բնակավայր գնալու ճանապարհին քննիչները ստիպված են եղել հաղթահարել բարիկադների մի քանի շարք, այդ թվում՝ մեքենաներից պատրաստված։ Ընթացքում օգտագործվել են աստիճանական սանդուղքներ: Իրավապահ մարմինների և նախագահի անվտանգության աշխատակիցների միջև բանակցությունները տևել են մոտ երկու ժամ։
Իրավապահ մարմինները 48 ժամ ունեն նախագահին հարցաքննելու համար, որից հետո պետք է դիմեն նրա կալանքը երկարաձգելու մեկ այլ հրամանագրի։