Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ չի հետապնդում։
«Մենք չենք ձգտում միջուկային զենք ստեղծել, բայց մեզ մեղադրում են, թե իբր ռումբ ենք մշակում։ Սա այն սխեման է, որը նրանք փորձում են օգտագործել պատրվակ ստեղծելու համար։ Դա ճիշտ չէ»,- նշել է հանրապետության նախագահը: