Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է Փարիզի օլիմպիական խաղերի մեդալակիրներին և մարզիչներին։
Այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեից։
«Այսօր տեղի ունեցավ Հայաստանի ազգային oլիմպիական կոմիտեի գործկոմի նիստը, որի ընթացքում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրեց Փարիզի օլիմպիական խաղերի մեդալակիրներին և մարզիչներին։
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, օլիմպիական գաղափարների տարածման գործում ներդրած ծառայությունների համար ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանակով պարգևատրվեցին նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը»,-ասված է Կոմիտեի հայտարարության մեջ: