Կարևոր իրադարձություններ

Ավանեսյանն առաջարկներ է արել տեսչական մարմնի գործունեության բարելավման ուղղությամբ

18 Սեպտեմբեր, 2024 20:07
Ավանեսյանն առաջարկներ է արել տեսչական մարմնի գործունեության բարելավման ուղղությամբ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը:

Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը նախարարին է զեկուցել ոլորտում իրականացվող վերահսկողական աշխատանքների ընթացքը:

Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, ներկայացվել է տեսչական մարմնի որակի ապահովման վարչության ընթացիկ տարվա 1-ին և 2-րդ եռամսյակների հաշվետվությունը, հաստատվել են տեսչական մարմնի առաջին կիսամյակի գործունեության կատարողականների գնահատումները:

Ամփոփելով նիստը, Անահիտ Ավանեսյանը մի շարք առաջարկներ է արել տեսչական մարմնի գործունեության բարելավման և վերահսկողական մեխանիզմների ուժեղացման ուղղությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին