Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Այգավան գյուղում

18 Սեպտեմբեր, 2024 19:54
Հրդեհ է բռնկվել Այգավան գյուղում

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14:47-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:26-ին, մարվել՝ 16:00-ին: Այրվել է մոտ 150 հակ անասնակեր:

 

Լրահոս

Դիտել ավելին