Կարևոր իրադարձություններ

Երևան-Մոսկվա օդանավում վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերության աշխատակիցների միջև. հայհոյել ու հարվածել են միմյանց

19 Սեպտեմբեր, 2024 12:17
Երևան-Մոսկվա օդանավում վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերության աշխատակիցների միջև. հայհոյել ու հարվածել են միմյանց

Սեպտեմբերի 18-ի ժամը 16.15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի ստերիլ գոտում վիճաբանություն է:

Գծային բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերություններից մեկի երկու աշխատակցի միջև: Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, հայհոյանքներ հնչեցրել, ինչի պատճառով օդանավակայանի ստերիլ գոտում խաթարվել է բնականոն աշխատանքը:

Վիճաբանության երեք մասնակիցն էլ ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին