Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է պաղեստինցիների պատրաստած բանաձևը, որով Իսրայելից պահանջվում է 12 ամսվա ընթացքում դադարեցնել իր «ապօրինի ներկայությունը օկուպացված պաղեստինյան տարածքում»:
Բանաձևին կողմ է քվերակել 124 երկի, 43 երկիր ձեռնպահ է մնացել, իսկ Իսրայելը, ԱՄՆ-ը և 12 այլ երկրներ բանաձևին դեմ են քվեարկել։
Իսրայելն արձագանքել է.
«Իսրայելը մերժում է Գլխավոր վեհաժողովի աղավաղված և իրականությունից կտրված որոշումը և շնորհակալություն է հայտնում աշխարհի առաջատար երկրներին, որոնք չեն միացել այսօր Նյու Յորքում տեղի ունեցած հիմարության շքերթին»: