Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության գվարդիային կվերապահվի ներքին անվտանգության ապահովումը (տեսանյութ)

18 Սեպտեմբեր, 2024 22:19
Ոստիկանության գվարդիային կվերապահվի ներքին անվտանգության ապահովումը (տեսանյութ)

Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ՝ «Ա1+»-ի եթերում տեղի է ունեցել քննարկում՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման օրենսդրական կարգավորումների շրջանակում։

ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է հիմնական դրույթները․

Գվարդիան, ի տարբերություն ներկայիս Ոստիկանության զորքերի, այլևս չի ներառվելու «այլ զորքեր» օրենսդրական բնորոշման մեջ՝ այդպիսով վերացնելով գործող երկակի կարգավիճակը, որը զուգակցում է արտաքին և ներքին անվտանգության գործառույթները։

Ոստիկանության գվարդիային վերապահվելու են պետության պաշտպանության ոլորտի այնպիսի գործառույթներ, որոնք բխում են նրա լիազորություններից և գործիքակազմից։

Սահմանվում է միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր ստանդարտ՝ ուժային միջոցների՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի և հատուկ տեխնիկայի կիրառման դեպքերի, հիմքերի և համաչափության մասով:

Կրթությունը անկյունաքարային բաղադրիչ է, և Գվարդիայում ծառայության հավակնելը ենթադրում է պարտադիր պատրաստվածության ուսումնական գործընթաց։ Օրենքում ամրագրված է նաև Գվարդիայի ծառայողների համար պարտադիր տարեկան վերապատրաստում։ Առաջիկայում նախատեսվում է հիմնական կրթական ծրագիր, որն անցնելուց հետո միայն հնարավորություն կտրվի ծառայության անցնել Ոստիկանության գվարդիայում։

Ոստիկանության գվարդիայի ծառայողների համար նախատեսված են սոցիալական երաշխիքներ։ Նրանք հնարավորություն կունենան մասնակցելու նաև ատեստավորման գործընթացին՝ ունենալով վարձատրությունը բարձրացնելու հնարավորություն։

Առաջիկայում կմեկնարկի մարդկային ռեսուրսների կառավարման և զարգացման հայեցակարգային ծրագիր, որտեղ ներառված կլինեն նաև ոստիկանության ծառայողների կոմպետենցիաների որոշակիացման հարցեր։

Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է միջազգային փորձաքննության դրական գնահատականի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին