Կարևոր իրադարձություններ

Արագածոտնում մեքենաներ են բախվել. կա տուժած

18 Սեպտեմբեր, 2024 18:13
Արագածոտնում մեքենաներ են բախվել. կա տուժած

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 12:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Երջանիկ Գ.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարն ու Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Հակոբ Ք.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան: 

Վթարի հետևանքով «07»-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Մաքսիմ Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 


 

 

Լրահոս

Դիտել ավելին