Կարևոր իրադարձություններ

«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունը

18 Սեպտեմբեր, 2024 17:28
«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ սեպտեմբերի 20-ին Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում կմեկնարկի «Շիրակյան ուտեստներ» փառատոնը, որի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ժամանակավոր ցուցադրությունը: 

«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում ներկայացվելու են տարածաշրջանին բնորոշ ուտեստները և դրանց պատրաստման ընթացքը: 

Փառատոնի հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական խոհանոցային ժառանգության լավագույն և մոռացված ուտեստներին, մասնակցելու համտեսի։

«Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ժամանակավոր ցուցադրության նպատակն է Ալեքսանդրապոլը` այժմյան Գյումրին, ներկայացնել որպես Հայաստանի ինքնատիպ կոլորիտ ունեցող եզակի քաղաք, պատկերացում տալ Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղի մասին, ինչպես նաև հնարավորություն ընձեռել ճանաչելու ու  արժանվույնս գնահատելու դրանք: 

Միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով։

 

Լրահոս

Դիտել ավելին