Կարևոր իրադարձություններ

Երևան-Սևան ճանապարհի կամրջից բետոնի կտոր է կախվել

18 Սեպտեմբեր, 2024 21:56
Երևան-Սևան ճանապարհի կամրջից բետոնի կտոր է կախվել

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 17:08-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին կամրջից մետաղական ամրանով բետոնե կտորներ են կախված. առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները հեռացրել են կամրջից կախված բետոնի կտորը:

 

Լրահոս

Դիտել ավելին