Կարևոր իրադարձություններ

Վարչապետը՝ Բաքվում պահվող հայերի մասին

05 Մարտ, 2025 18:00
Վարչապետը՝ Բաքվում պահվող հայերի մասին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բաքվի դատավարությունից բռնության հետքերով կադրերին։

«Մենք հստակ գնահատական ենք տվել. Բաքվում տեղի ունեցող դատավարությունների համատեքստում ես ասել եմ, որ մենք ունենք ինֆորմացիա, և այդ ինֆորմացիան արդեն երևում է ակնհայտ, որ օգտագործվում են արգելված միջոցներ և խոշտանգումներ, նաև Հայաստանի Կառավարությունը՝ ի դեմս ԱԳՆ-ի, հանդես է եկել հստակ գնահատականով, և մենք շարունակելու ենք մեր ջանքերը այդ խնդիրը հասցեագրելու ուղղությամբ»,-նշել է նա՝ ընդգծելով, որ արգելված միջոցներով, այդ թվում՝ ֆիզիկական, հոգեբանական ճնշման գործիքներով, մեր ունեցած որոշ տեղեկություններով՝ այլ արգելված միջոցներով տեղի է ունենում արգելված ներգործություն, և դա, բնականաբար, անընդունելի է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին