Կարևոր իրադարձություններ

Շարունակվել է Արցախի ղեկավարության և մյուսների դեմ շինծու գործով դատավարությունը

14 Փետրվար, 2025 22:38
Շարունակվել է Արցախի ղեկավարության և մյուսների դեմ շինծու գործով դատավարությունը

Բաքվում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուսների դեմ շինծու գործով դատավարությունը։

Ինչպես հայտնում են ադրբեջանական աղբյուրները, հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 18-ին։

Այս կեղծ դատավարությունն ընթանում է ընդդեմ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին