Կարևոր իրադարձություններ

Ինչու է հոսանքը պարբերաբար անջատվում. պարզաբանել է ՀԾԿՀ նախագահը

20 Սեպտեմբեր, 2024 19:13
Ինչու է հոսանքը պարբերաբար անջատվում. պարզաբանել է ՀԾԿՀ նախագահը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ԱԺ-ում անդրադարձել է հոսանքի պարբերաբար անջատումներին։

«Էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է։ Սպասարկման որակի ցուցանիշների բարելավման ուղղությամբ 2016–2023թթ. նախատեսվածի նկատմամբ 65 մլրդ-ով ավելի քիչ ներդրումներ են իրականացվել: 2016-22 թվականները ներառյալ պետք է լիներ 233 մլրդի ներդրում, որի կեսը՝ ուղղվեր սպասարկման որակի բարելավմանը:

«Նախատեսված 233 մլրդի դիմաց փաստացի 230 մլրդն է իրականացել է: Սպասարկման որակի ցուցանիշների բարելավման ուղղությամբ 50 տոկոսով ավելի քիչ ներդրում է իրականացվել: 65 մլրդով ավելի քիչ ներդրում է իրականացվել: Այսպիսով, սպասարկման որակի ցուցանիշների բարելավման ուղղությամբ նախատեսված 133.7 մլրդի դիմաց ներդրվել է 68.7 մլրդ»,-նշել է Բաղրամյանը՝ հավելելով, որ թերացման պատճառներից մեկը, ըստ ՀԾԿՀ նախագահի, մեծ թվով նոր սպառողների միացումն է, որը նախատեսված 28 մլրդի փոխարեն պահանջել է 66.6 մլրդ դրամ։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին