Կարևոր իրադարձություններ

Թամրուչի փողոցը մոտ մեկ ամիս փակ կլինի

20 Սեպտեմբեր, 2024 18:48
Թամրուչի փողոցը մոտ մեկ ամիս փակ կլինի

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 10-ը փակ է լինելու Թամրուչի փողոցը։

«Հարգելի՛ քաղաքացիներ.

ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն փակ է լինելու Թամրուչի փողոցը՝ Թամրուչի փ. - Վախթանգովի փ. խաչմերուկից մինչև Թամրուչի փ. - Ն. Սաֆարյան փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը։

Աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով խնդրում ենք տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում»,-ասված է Երևանի քաղաքապետարանի հայտարարության մեջ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին