Կարևոր իրադարձություններ

Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը

20 Սեպտեմբեր, 2024 18:26
Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը

Սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ոլորտում իրականացվող համագործակցության ամրապնդմանը։ Կողմերը շեշտել են նաև երկկողմ բազմաոլորտ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացին։

 

Լրահոս

Դիտել ավելին