Հայաստանում սեպտեմբերի 20-ի դրությամբ գրանցված է Արևմտյան Նեղոսի տենդի լաբորատոր հաստատված 132 դեպք։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Վերջին մեկ շաբաթում՝ սեպտեբերի 14-20-ը, հաստատվել է հիվանդացության 4 դեպք։
Հայաստանում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդից մահվան 4 դեպք։