Մոսկվայի Բասմանի դատարանը ձերբակալել է 30 մեղադրյալի՝ Մոսկվայի կենտրոնում գտնվող Wildberries-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած հրաձգության գործով։
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, դատարանը բավարարել է Wildberries-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած կրակոցների գործով 30 մեղադրյալի ձերբակալման վերաբերյալ քննիչների միջնորդությունները։
Սեպտեմբերի 18-ին Մոսկվայի Ռոմանովի նրբանցքում գտնվող Wildberries գրասենյակում հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու իրավապահ, երկու մարդ մահացել է։