«Երևան կլասիկ ֆեստ». մինչև սեպտեմբերի 24-ը մայրաքաղաքում կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոնը:
Մշակութային նախագիծը Երևանում առաջին անգամ է անցկացվում. մեկնարկը տվել է «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարութամբ։
Հաջորդող երկու օրերին հանդիսատեսին ներկայացել է Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի աշխարհահռչակ ակադեմիական նվագախումբը՝ Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի գլխավոր դիրիժոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ալեքսեևի ղեկավարությամբ:
Համերգի չորրորդ օրն էլ բեմը Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախմբինն ու երգչախմբինն էր:
Սպետեմբերի 24-ին Թումանյանի անվան զբոսայգում ժամը 20:00-ին երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին կրկին սիմֆոնիկ տրամադրություն է սպասվում, այս անգամ Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախմբի ձեռագրով:
Տեսանյութն՝ այստեղ։