Կարևոր իրադարձություններ

Մեր Հայաստանի Հանրապետությունը 33 տարեկան է, այն իրական է, այն մեզանից յուրաքանչյուրինն է. Ալեն Սիմոնյան

21 Սեպտեմբեր, 2024 00:19
Մեր Հայաստանի Հանրապետությունը 33 տարեկան է, այն իրական է, այն մեզանից յուրաքանչյուրինն է. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է: Այն յուրաքանչյուր հայ մարդու եւ ՀՀ քաղաքացու համար, թերեւս, ամենակարեւոր տոնն է: Ամեն նպատակ, ամեն իղձ, ամեն երազանք եւ ուժ այս օրերին մենք պետք է կենտրոնացնենք մեր անկախ պետության համար:

Այն Արաքսի հունով գծված, հայկական լեռներով ամրացված, նուրբ, գեղադեմ հայուհու ուրվագծով ֆիքսված Հայաստանի Հանրապետությունն է:

Սա՛ է մեր տունը, որի պահպանման, զարգացման, ուժեղացման ու շենացման համար մենք, չխնայելով ոչ մի ջանք, պետք է ամեն օր ապրենք:

Սա՛ է մեր ժառանգությունը, սա՛ է մեր հայտարարությունն աշխարհին:

Սա՛ է այն մայր Հայաստանը, որի համար մենք ապրում ենք եւ պետք է ապրենք:

Մեր Հայաստանի Հանրապետությունը 33 տարեկան է, այն իրական է, այն մեզանից յուրաքանչյուրինն է, եւ մենք այն փոխանցելու ենք մեր սերունդներին:

Կեցցե՛ հայ մարդը,

Կեցցե՛ հայ ժողովուրդը,

Կեցցե՛ Հայաստանի քաղաքացին,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, որը հավերժ է:

Աստված մեզ օգնական»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին