Կարևոր իրադարձություններ

Նախատեսվում է հօգուտ Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարարից 200 մլն դրամ բռնագանձել

20 Սեպտեմբեր, 2024 18:52
Նախատեսվում է հօգուտ Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարարից 200 մլն դրամ բռնագանձել

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ևս մեկ վճիռ․ հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել 200 մլն դրամ։

Ինչպես հայտնում են դատական դեպարտամենտից, Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Ավագյանի, 2024 թվականի սեպտեմբերի 20-ի վճռով հաստատել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում կնքված հաշտության համաձայնությունը:

Վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի նախատեսվում է փոխանցել 200 միլիոն դրամ:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան հրապարակման պահից մեկամսյա ժամկետում

 

Լրահոս

Դիտել ավելին