Կարևոր իրադարձություններ

Մեքենան ընկել է Աղստև գետը. 2 հոգի հոսպիտալացվել է

20 Սեպտեմբեր, 2024 21:41
Մեքենան ընկել է Աղստև գետը. 2 հոգի հոսպիտալացվել է

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը։

Վթարի հետևանքով 2 հոգի հոսպիտալացվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

 


 

 

Լրահոս

Դիտել ավելին