Կարևոր իրադարձություններ

Ի պաշտպանություն Արցախի՝ Կոռնիձորում երթ ու հավաք կանցկացվի. «Հրապարակ»

12 Մայիս, 2023 08:24
Ի պաշտպանություն Արցախի՝ Կոռնիձորում երթ ու հավաք կանցկացվի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ՀԿ-ն, ի պաշտպանություն Արցախի, նախաձեռնել է մայիսի 20-ին երթ եւ հանրահավաք անցկացնել Սյունիքի մարզի՝ Արցախին սահմանակից Կոռնիձոր համայնքում։

Հիշեցնենք, որ խոսքն այն կամավորական ջոկատի վրա հիմնված ՀԿ-ի մասին է, որը 44-օրյա պատերազմի առաջին օրերին գրավել էր ռազմական կարեւոր նշանակություն ունեցող Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը։

ՀԿ ակտիվիստներն իրազեկման ակցիաներ են սկսել եւ ՀՀ տարբեր մարզերում կոչ են անում քաղաքացիներին՝ սեփական միջոցներով այդ օրը հասնել Կոռնիձոր եւ մասնակցել երթ-հանրահավաքին»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին