Կարևոր իրադարձություններ

Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

14 Փետրվար, 2025 23:42
Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Փետրվարի 14-ին՝ ժամը 19:18-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Հ. Փ., ծնված 1999 թ.) և «Opel» (վարորդ՝ Ա Ղ, ծնված 1973 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա Ծ-ն (ծնված 2024 թ) և Մ Ճ․-ն տեղափոխվել են բժշկական կենտրոններ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

 

Լրահոս

Դիտել ավելին