ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է «Հայավտոկայարան» ՓԲԸ։
Նախարարը նախ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի, համայնքապետ Էդուարդ Բաբայանի հետ շրջայց է կատարել ավտոկայանի տարածքում։ Տեղում նաև «Հայավտոկայարան» ՓԲԸ տնօրեն Կարեն Գրիգորյանի մասնակցությամբ քննարկել են ավտոկայանի գործունեության հետ կապված հարցեր, ավտոկայանի զարգացման ծրագիրը։
Այնուհետև նախարարն այցելել է Կոտայքի մարզի միասնական երթուղիների ցանցը շահագործող ընկերության հավաքակայան, որտեղ ծանոթացել է ներկրված նոր տրանսպորտային միջոցներին, որոնք առաջիկա շաբաթվա մեջ արդեն կսպասարկեն մարզի բնակչությանը։