Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ շարունակում է իրականացնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման հանդիպումներ:
Այս անգամ ՊԵԿ մասնագետները հանդիպում են ունեցել Իջևան քաղաքում, ներկայացրել են հայտարարագրման գործընթացի մանրամասները և պատասխանել մասնակիցներին հուզող հարցերին: