Կարևոր իրադարձություններ

Ուկրաինային պետք են անվտանգության իրական երաշխիքներ. Զելենսկին՝ ԱՄՆ փոխնախագահին

14 Փետրվար, 2025 23:34
Ուկրաինային պետք են անվտանգության իրական երաշխիքներ. Զելենսկին՝ ԱՄՆ փոխնախագահին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Մյունխենում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ։

Ինչպես հաղորդում է DW-ն, Վենսը հայտարարել է պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ցանկության մասին։

«Մենք ցանկանում ենք հասնել ամուր և տևական խաղաղության, ոչ թե այնպիսի խաղաղության, որը մի քանի տարի հետո Արևելյան Եվրոպայում նոր հակամարտության կհանգեցնի»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։

Ուկրաինայի նախագահն իր կողմից հերթական անգամ շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին և Դոնալդ Թրամփին՝ իր երկրին ցուցաբերված աջակցության համար՝ հավելելով, որ Ուկրաինային պետք են անվտանգության իրական երաշխիքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին