Կարևոր իրադարձություններ

Էդվարդ Ասրյանը Մյունխենում առանձնազրույցներ է ունեցել բարձրաստիճան զինվորականների հետ

14 Փետրվար, 2025 23:07
Էդվարդ Ասրյանը Մյունխենում առանձնազրույցներ է ունեցել բարձրաստիճան զինվորականների հետ

Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է նաև բարձրաստիճան զինվորական ղեկավարների ընդունելությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ընդունելության ընթացքում Էդվարդ Ասրյանն առանձնազրույցներ է ունեցել Գերմանիայի դաշնային զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Կարստեն Բրաուերի, Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակցային ուժերի հրամանատար-ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Քավոլիի, ՆԱՏՕ-ի քոլեջի պետ, գեներալ-լեյտենանտ Արթուր Նիլսենի (Դանիայի ԶՈՒ) և այլ բարձրաստիճան զինվորականների հետ։

 
 

Լրահոս

Դիտել ավելին