Հայաստանը հերքելու է Բեռնի կոնվենցիայի շրջանակներում արբիտրաժային գործով Ադրբեջանի անհիմն պահանջները։
«Հայաստանը կհերքի Ադրբեջանի չհիմնավորված պահանջները, այդ թվում ՝ փոխհատուցման մասին անհեթեթ պահանջը 1979 թվականի Բեռնի կոնվենցիային համապատասխան արբիտրաժային վարույթում»- այս մասին X-ի միկրոբլոգում գրել է ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Ինչես արդեն հայտնել էինք, Հայաստանը ստացել է Բեռնի կոնվենցիայի շրջանակներում սկսված արբիտրաժային գործով Ադրբեջանի կողմից ներկայացված հայցադիմումը։