Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել են Երևանում ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարող կասկածյալները

14 Փետրվար, 2025 22:18
Հայտնաբերվել են Երևանում ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարող կասկածյալները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողները՝ քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ 2 տասնյակից ավելի տարածքներում լինելով կարողացել են հայտնաբերել ու վնասազերծել փետրվարի 12-ին, Երևանում ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարող կասկածյալներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններին հաջողվել է կասկածյալներից 4-ին վնասազերծել Երևանի տարբեր հատվածներից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով կասկածյալներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են, 2-ը՝ Դաղստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնցից մեկը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից ավազակային հարձակում կատարելու համար եղել է հետախուզման մեջ։

Քիչ առաջ նշված անձինք բերման են ենթարկվել Երևանի քրեական ոստիկանություն, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և կասկածյալների հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին